Ակնաբուժական և պրոթեզավորման աջակցություն Հայաստանին

Սիրելի բարեկամներ,


Սույն թվականի մարտի 22-ից 27-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի Նաիրի բժշկական կենտրոնում, մեր միության անդամ Նազելի Բաղդասարյանի կազմակերմամբ և Գերմանիայի Քյոլն քաղաքից հայտնի օկուլարիստ պարոն Յորգ Շմիդտի մասնակցությամբ կընթանա Գերմանիայում Հայ գերմանացի բժիշկների և բուժաշխատողների միության կողմից մեկնարկած բժշկական աջակցության ծրագիրը: Ծրագրի նպատակն է բարձրակարգ բժշկական ծառայություն մատուցել պատերազմի ընթացքում աչքի ծանր վնասվածքներ ստացած զինվորներին:


Պարոն Յորգ Շմիդտի կողմից այս փուլում աչքի պրոթեզավորում կստանան 19 զինծառայող: Մնացյալ զինվորների համար տեղում կնշվի աչքի պրոթեզավորման նպատակով հաջորդ հանդիպումը մասնագետի հետ: Որոշ զինվորների մոտ մոտակա ժամանակահատվածում  նախատեսվում է կոպերի  պլաստիկա և նոր միայն պրոթեզի տեղադրում:


Հիշեցնենք, որ մեր միության վերը նշված ակնաբուժական ծրագրի մեկնարկը տրվել էր 2021թ. հունվարի 26-ին և ավարտվել փետրվարի 5-ին: ՌԴ-ից մեր միոթյան կողմից հրավիրված հայտնի պրոֆեսորուհի Ս. Սդոբնիկովան Նաիրի բուժկենտրոնում հետազոտել էր 92 հիվանդի , որոնցից 6-ին կրկնակի վիրահատել էր:


Մենք անչափ շնորհակալ ենք տիկին պրոֆեսոր Ս. Սդոբնիկովային և  պարոն Յ. Շմիդտին իրենց մարդասեր պահվածքի համար: Մենք բարձր ենք գնահատում Նաիրի բուժկենտրոնի տնօրինության և անձնակազմի աջակցությունը ծրագրի իրականացման բոլոր փուլերում:

Բոլոր բարեգութ մարդիկ, ովքեր մտադիր են ֆինանսական աջակցությամբ սատարել մեր միության ծրագրերի իրականացմանը խնդրում ենք դրամական փոխանցումը կատարել
հետևյալ նոր հաշվեհամարին




Շահառու՝ Verein Armenish-Deutscher Mediziner in Deutschland e.V.

Sparkasse Karlsruhe

IBAN: DE80 6605 0101 0108 3187 26

BIC: KARSDE66XXX

BLZ: 660 501 01

Kontonummer: 0108318726

Verwendungszweck: Spende

 

Հարգանքներով՝

Վարչությոն